PHP
Ունի լայն տարածում և համեմատաբար հեշտ է սովորել.
Զավեն Եղոյան

Զավեն Եղոյան

Web մասնագետ

Ազատ կարող եք կապվել ինձ հետ
 
zaven@outlook.com

Արդյո՞ք PHP-ն ճիշտ ընտրություն է ձեր համար

 

Բազմաթիվ պատճառներով PHP-ն հանդիսանում է լավագույն տարբերակներից: Ահա թե ինչու այն կարող է դառնալ լավագույնը ձեր համար՝

  • Ունի լայն տարածում և համեմատաբար հեշտ է սովորել  - PHP-ն ամենատարածված Web ծրագրավորման լեզուն է: Ի տարբերություն C կամ C++ լեզուների, ավելի պրակտիկ է, և նոր կայքի գաղափարից մինչև իրագործում կպահանջի անհամեմատ քիչ ժամանակ: 
  • Ունի բազմաթիվ և բազմաբնույթ  աշխատանքի պահանջարկ  - PHP-ն կօգնի հեշտությամբ գտնել աշխատանք և համապատասխան վարձատրություն: Անհամեմատ մեծ քանակությամբ գործող պատրաստի կայքերը ստեղծում են պահանջարկ ունակ մասնագետների՝ պատասխանատու վերջիններիս սպասարկման և թարմացման համար: Չնայած հաստիքային աշխատանքի առկայությանը, արտահաստիքային աշխատանքը կարող է լինել նախընտրելի և հեշտ տարբերակ գիտելիքները գումարով փոխարինելու համար: 
  • Ունի ամենամեծ շրջանակներից աշխարհում- Համաձայն StackOverflow  և w3 -ի 2016թ-ին PHP-ն ունի ամենամեծ շրջանակներից մեկը աշխարհում: Հեշտությամբ կգտնվեն փորձառու մարդիկ պատրաստ օգնելու Ձեզ:
  • Ունի հասանելի  ֆրեյմվորկերկերի լայն պաշար - PHP ֆրեյմվորկը կարող է՝
    • Արագացնել ծրագրավորման գործը
    • Մատուցել հեշտ սպասարկվող, օգտագործվող ծրագիր
    • Օգնել ընդարձակելու գործող կայքը
    • Օգնել մոռանալ ցածր մակարդակի անվտանգության մասին
    • Հետևել MVC կանոններին
    • Ունենալ Օբյեկտա-Կողմնորոշված ծրագրի ամուր հիմք
  • Facebook, Wikipedia, Yahoo!, Tumblr, WordPress - և շատ ուրիշներն օգտագործում են այն: 
PHP
   
 
Տևողություն  3 ամիս
   
 
Եռանդ 6 ժամ/շաբաթ
   
 
Գիտելիք Սկսնակ
   
 
Գին 35.000 AMD/ամիս